Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի և Սփյուռքի հայ բժիշկները հռչակել են. moh.am

Հայաստանի և Սփյուռքի հայ բժիշկները հռչակել են. moh.am

Հուլիսի 2-ից 4-ը Երևանում կայացած Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ընդունվել է հռչակագիր։ Այն արժանացել է համագումարի պլենար և սեկցիոն նիստերի, ինչպես նաև սատելիտային սիմպոզիումների ավելի քան 2000 մասնակցի հավանությանը։  Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի կազմ կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված բոլոր առաջարկությունները, որոնք ընդգրկվել են հռչակագրում:


Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները,
ամփոփելով եռօրյա աշխատանքները,
հռչակում են


1.  Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, վկայակոչելով 2015 թվականի հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մենք՝  Համագումարի մասնակից բուժաշխատողներս, ևս մեկ անգամ հիշեցնում ու բարձրաձայնում ենք, որ ցեղասպանությունները  չեն կարող անդրադարձ չունենալ մարդու առողջության և ներդաշնակ զարգացման վրա և  հռչակում ենք. «Ոչ ցեղասպանությանը»:


2.   Արձանագրելով, որ ոչ վարակիչ հիվանդությունները, գլխավորապես` սրտանոթային, քաղցկեղը և շաքարախտը, հաշմանդամության հիմնական պատճառն են և  այդ հիվանդություններով են պայմանավորված Հայաստանում բոլոր մահվան դեպքերի ավելի քան 80%-ը ու վաղաժամ մահվան դեպքերի ավելի քան 20%-ը, արտահայտում ենք մեր հանձնառությունը.


2.1 առաջնահերթություն տալ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, մշակել և իրականացնել հանրային առողջապահության գիտականորեն հիմնավորված, բազմոլորտ և ծախսարդյունավետ ծրագրեր`


- ուժեղացնել առողջ ապրելակերպի քարոզչությունը և կրճատել ռիսկի այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական թերակտիվությունը և ալկոհոլի չարաշահումը,


- առանձնահատուկ ուշադրություն դարձնել վիտամինահանքանյութային թերսնուցման հաղթահարմանը` խթանել առողջության համար նպաստավոր սննդակարգի արմատավորումը, ներդնել դեֆիցիտային վիտամիններով և հանքանյութերով սննդամթերքի հարստացման արդյունավետ ռազմավարություն, 


- մշակել և իրականացնել աշխատանքային և շրջակա միջավայրերի առողջաց-ման միջոցառումներ,


2.2  ամրապնդել՝
 
- կանխարգելման, բուժման և խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը,


- հանրային առողջապահության և տեղեկատվական համակարգերը` ոչ վարակիչ հիվանդությունների բեռի ավելացման և ռիսկի գործոնների մոնիտորինգի, հանրային առողջապահության ծրագրերի ազդեցության ու արդյունավետության գնահատման ուղղությամբ,


- առողջության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունն առողջության ամրապնդման և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերում, միաժամանակ բնակչության շրջանում ձևավորելով կանխարգելիչ ստուգումներ անցնելու մշակույթը։  


2.3 ընդլայնել`


-  անհրաժեշտ բժշկագիտական հետազոտությունների ծավալները,


2.4  բարձրացնել՝


- հիվանդանոցային համակարգում բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը և հասանելիությունը,


- կանխարգելման, բուժման և խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը, 


3. Գնահատելով պետության կողմից իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերը՝ ուղղված մայրության և մանկության առողջության պահպանմանը, և հաստատելով, որ դրանք տվել են շոշափելի արդյունքներ, փաստում ենք, որ նշանակալի նվազել են մայրական և մանկական մահացության ցուցանիշները և բարելավվել առողջության ցուցանիշները: Այսօր մոր և մանկան ծառայությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև:


 Միայն միասնական ուժերով է հնարավոր հասնել արդյունքի`


-    վերատադրողական տարիքի կանանց առողջության բարելավման` կանխարգելիչ ծրագրերի` սկսած առաջնային (սեռավարակների կանխարգելում, հանրության իրազեկում) և երկրորդային (առողջական խնդիրների վաղ հայտնաբերում և բուժում) կանխարգելումից, մինչև ժամանակակից գիտական և բժշկական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով անպտղության դեմ պայքարելը, դրանով իսկ նպաստելով ծնելիության բարձրացմանը,


-    ապահովել առողջ մայրություն,


-    իրականացնել ծրագրեր` ուղղված մանուկների առողջության ապահովմանը և պահպանմանը` սկսած ներարգանդային կյանքից, մինչև առողջ մանկություն, պատանեկություն և չափահասություն,


-    խթանել և դաստիարակել երիտասարդների նոր սերունդ, ում համար առողջ ապրելակերպը կդառնա կենսակերպ:


4.  Համոզված լինելով, որ առողջապահության ոլորտի արդի գերակա և կենսական մարտահրավերը որակի ապահովման համակարգերի ներդրումն է, մենք հռչակում ենք, որ այսուհետև միասնական ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ   որդեգրած պետական քաղաքականության իրականացման, այդ թվում բժիշկ- մասնագետների, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի գիտելիքների, ունակությունների շարունակական զարգացման և պետական հավաստագրման խթանման, ապացուցողական բժշկության` այդ թվում ախտորոշման ու բուժման չափորոշիչների, գործելակարգերի մշակման և ներդրման, բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների աշխատանքի և առողջապահության ոլորտի լիակատար կանոնակարգման ուղղությամբ:


5. Հաստատելով, որ  Հայաստանի և Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետների միասնությունը հզոր ներուժ է, որը կարող է բացառիկ ազդեցություն ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում՝ ստանձնում ենք ընդլայնել և խորացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը բոլոր հիմնական ուղղություններով` համատեղ գիտական հետազոտությունների իրականացում,  հիվանդությունների  կանխարգելում, ախտորոշում, բուժում  և  վերականգնում, բժշկագիտության զարգացում` որպես թիրախ սահմանելով սրտանոթային, ուռուցքային և էնդոկրինոլոգիական (շաքարային դիաբետ) ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ